Աքսելերացիոն ծրագիրը թիրախավորում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման հինգերորդ նպատակը՝ այդպիսով կարևորելով կանանց և երեխաների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը։
Աքսելերատոր #5 3-րդ փուլը ներկայացնում է 3 հիմնական ուղղություններ և 2 ճամբարներ: Դասընթացները կանցկացվեն հայերեն լեզվով։
ԱՔՍ#5 for Kidz (8-15) - այս ուղղության հիմնական նպատակն է օգնել 8-14 տարեկան աղջիկներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում: Աքսելերատոր #5 ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագարավորում, ստեղծել խաղեր և թիմային աշխատանքներով մասնակցել հեքըթոնի և այլ ընթացիկ նախագծերի։
ԱՔՍ#5 for Kidz-ը կանցկացվի Երևանում
ԱՔՍ#5 for Women and Girlz (15+) - նախատեսված է կանանց և աղջիկների խոցելի խմբերի համար՝ նպատակ ունենալով նրանց սովորեցնել տեխնոլոգիկական և բիզնես հմտություններ՝ շաբաթական սեմինարների/դասընթացների միջոցով։ Նրանք հնարավորություն կունենան նաև հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները՝ վերջիններս ներկայացնելով հեքըթոնի և մի շարք այլ միջոցառումների ժամանակ:
Իրականացման ձևաչափ՝ Օնլայն
ԱՔՍ#5 կանանց կողմից ղեկավարվող բիզնեսի համար - ACC#5-ի այս ուղղությունը նպատակ ունի աջակցել COVID-19-ից տուժած բիզնեսներին թվային վերափոխման, շուկայում դիրքավորման և վաճառքների ավելացման հարցում :
ԱՔՍ#5 դեռահասների համար - այս ուղղության նպատակ է օգնել 10-18 տարեկան պատանիներին կատարել առաջին քայլերը արագ զարգացող տեխնոլոգիական աշխարհում։ Դասընթացների ընթացքումմասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, արվեստ և այլ ոլորտներ; : Համատեղելով զվարճանքը տեխնոլոգիկական կրթության հետ, ԱՔՍ#5 դեռահասների համար նախատեսված ուղղությունը միտված է ոգեշնչել ու ոգեվորել պատանիներին։
Ծրագրի ավարտից հետո՝
● (#5 Kidz) մասնակից երեխաները մուտք կգործեն տեխնոլոգիական աշխարհ և հնարավորթյուն կունենան ապագա մասնագիտության ճիշտ ընտրություն կատարելու հարցում ստանալ համապատասխան աջակցություն
● (#5 15+) Լավագույն ուսանողներին կտրվի Աքսելերատոր #5-ի հաջորդ փուլերի դասընթացավարի օգնական դառնալու հնարավորություն։նտրված մասնակիցներին կտրամադրվի ամբողջական ծրագիր։ Մասնակիցները ձեռք կբերեն համապատասխան հմտություններ, որոնք անհրաժեշտ են իրենց սեփական ստարտափը ստեղծելու կամ գոյություն ունեցող ստարտափի մասը դառնալու համար: Լավագույն ստարտափ նախագծերը հնարավորություն կստանան մասնակցել ImpactAim աքսելերացիոն ծրագրին, որտեղ հատուկ մշակված ուսումնական ծրագրի և մենթորության միջոցով նրանք կկարողանան զարգացնել իրենց բիզնես նախագծերը:
● (#5 WLB) կանանց կողմից ղեկավարվող հեռանկարային բիզնեսներին դրամաշնորհների դիմելու և ներդրումներ գրավելու հարցում կտրամադրվի համապատասխան աջակցություն։
● (#5 15+ & #5 WLB) ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դեմո օրեր, որտեղ նորաստեղծ թիմերը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները գնահատող հանձնաժողովինև հավակնել մինչև 9000 ԱՄՆ դոլարի դրամական պարգևների:
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել մինչև 2021 թվականի մարտի 3-ը:
|