Ի՞նչ և Ինչու՞
Աքսելերատոր #5 ծրագիրը կանանց և երեխաներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել ՏՏ ոլորտին առնչվող այնպիսի գիտելիքներ, որոնց միջոցով նրանք կկարողանան մրցակցային պայմաններում ստեղծագործել և իրենց ստեղծած նախագծերի և ձեռք բերած փորձի շնորհիվ ազդեցություն ունենալ սեփական նպատակների իրագործման և շրջակա աշխարհի վրա։ Ծրագիրը թիրախավորում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման հինգերորդ նպատակը՝ այդպիսով կարևորելով կանանց և երեխաների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը։
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական ուղղություններից, որոնց մեջ ընդգրկված աշխատարանները դասավանդվելու են հայերեն լեզվով՝
ԱՔՍ#5 for Kidz (8-15) - այս ուղղության հիմնական նպատակն է օգնել 8-15 տարեկան աղջիկներին և տղաներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում: Աքսելերատոր #5 ծրագիրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագարավորում, ստեղծել խաղեր և թիմային աշխատանքներով մասնակցել հեքըթոնի և այլ ընթացիկ նախագծերի։
ԱՔՍ#5 for Women and Girlz (15+) - ծրագրի շրջանակներում 15 տարեկանից բարձր աղջիկները և կանայք հնարավորություն կունենան մասնակցելու տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության գործնական դասընթացների, հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները՝ վերջիններս ներկայացնելով հեքըթոնի և մի շարք այլ միջոցառումների ժամանակ:
Ծրագրի ավարտից հետո՝
- Մասնակիցները կստեղծեն ստարտափներ սեփական գաղափարների շուրջ և կընդլայնեն ՏՏ ոլորտում իրենց ծանոթությունների շրջանակը։ Լավագույն ստարտափները հնարավորություն կստանան մասնակից դառնալու ImpactAim աքսելերացիոն ծրագրին, որտեղ հատուկ նախագծված ուսումնական պլանի և աշխատարանների միջոցով կկարողանան բարելավել ստարտափի դիրքերը շուկայում։
- Լավագույն ուսանողները կստանան վերապատրաստվելու հնարավորություն և հետագայում կկարողանան ինքնուրույն դասավանդել իրենց իսկ ուսումնասիրած առարկաները՝ օգնելով ծրագրի հաջորդ փուլին։ Ուսանողներից որոշները նաև կկարողանան դասավանդել այն մարզերում, որտեղ բնակվում են։
Ծրագիրը մասամբ կհոգա տրանսպորտի ծախսերը։ Ծրագրին մասնակցությունը անվճար է և առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես խոցելի խմբի անդամներին։
Բոլոր հետաքրքրված կանայք և երեխաները կարող են դիմել մինչև Մարտի 3-ը, 2020թ
Պայմաններին ծանոթանալու համար՝ սեղմեք ստորև նշված տարբերակների վրա