Ու՞մ համար է

AgriTech Ծրագիրն ապահովում է անհրաժեշտ բիզնես և տեխնոլոգիական գիտելիքներ, ոլորտային փորձառություն, բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ կապեր և ֆինանսավորում ստարտափ հիմնելու կամ գործող ստարտափի գործունեության շրջանակն ընդլայնելու համար։ Ծրագրի ընթացքում ցուցաբերվելու է անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցի կարիքներին համապատասխան։ Հիմնական ծրագրի տևողությունը 3 ամիս է, ծրագիրը կանցկացվի օնլայն՝ երեք փուլով․ ● Onboarding սեսիաներ – մեկամսյա սեսիաների շարք, որի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին ստարտափ գաղափարին, մանրամասն ներկայացնել տեխնոլոգիաների ներազդեցությունը գյուղատնտեսության վրա և ստեղծել ամուր հիմք մասնակիցների կայուն աճի ապահովման համար։ ● Ստարտափերի զարգացման սեսիաներ – այս փուլում իրականացվելու է ուսումնական հստակ պլան նախատեսված անհատ ձեռներեցների համար և անհատական կարիքներին համապատասխան ծրագիր՝ ստարտափների համար։ Այս փուլում մասնակիցները ձեռք կբերեն ձեռնարկատիրական հմտություններ՝ պռոդուկտի զարգացումից մինչև բիզնեսի զարգացում և գաղափարների ներկայացում ներդորղներին։ ● Պրոտոտիպերի ստեղծման սեսիաներ – Այս փուլում ագրոնոմիստներն ու ֆերմերներըներկայիս մարտահրավերնեի և հնարավորությունների վերաբերյալ սեսիաներ կանցկացնեն։ Մասնակիցները հնարավորություն կունենան Ագրարային համալսարանի լաբում ստեղծել պրոտոտիպներ, որոնք կփորձարկվեն գործընկեր հողագործների կողմից։ Սկսնակ ձեռներեցների, նախասաղմնային ու սաղմնային փուլերում գտնվող անհատների և ստարտափների համար Onboarding սեսիաներին մասնակցությունը պարտադիր է, քանի որ նրանց մասնակցությունը հաջորդ փուլին տեղի կունենա Onboarding սեսիաների ընթացքում ցուցաբերած ակտիվության հիման վրա։ Զարգացման փուլում գտնվող ստարտափների մասնակցությունը Onboarding սեսիաներին կամընտրական է։ Ծրագիրը նախատեսված է՝ ● Սկսնակ ձեռներեցների համար՝ ներկայացնելու և զարգացնելու ձեռնարկատիրության մշակույթը հիմնարար գիտելիքների և գործնական հմտությունների միջոցով։ ● Նախասաղմնային և սաղմնային փուլերում գտնվող ստարտափերի համար՝ ներկայացնելու ձեռնարկատիրական ուղին, նախատեսված է ուսումնական հստակ պլան և հիմնված է ստարտափերի զարգացման և մենթորության մոդուլների վրա։ ● Զարգացման փուլում գտնվող ստարտափերի համար՝ ապահովելու անհատական ուսուցում և մենթորություն։ Այս ուղղության հիմնական բաղադրիչը ստարտափերի կապերի ընդլայնումն է հետագա գործունեության զարգացման համար։

Ֆինանսավորում

Ֆինանսավորման հասանելիությունը ծրագրի բաղկացուցիչ մասն է: Հաջողակ ստարտափերի հետագա զարգացումը խթանելու համար ծրագիրը համագործակցում է նաև ADB ventures-ի ու Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների (STAN) ցանցի հետ, և խոստումնալից ստարտափները հնարավորություն կստանան ներկայացնել վերջիններիս իրենց գաղափարները ֆինանսավորման համար։ Ծրագրի շրջանակներում ստարտափերի հետագա զարգացման հեռանկարները նախատեսում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Cultivate ծրագրի համագորակցության շրջանակներում խոստումնալից ստարտափների մասնակցությունը Cultivate միջազգային ծրագրին, որն աջակցում է ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափներին ընդլայնել գործունեության շրջանակը՝ շնորհելով դրամական պարգևներ, ստեղծել ոլորտային կապեր միջազգային մակարդակում, ներդրումային հնարավորություններ, ինչպես նաև գործարկել գաղափարները տարբեր երկրներում։ Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո առավել խոստումնալից մասնակիցները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևներ/դրամաշնորհներ։