Ընտրված խմբերը պետք է ընտրեն հետևյալ ուղղություններից որևիցե մեկը․
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՒՄԲ
Այս խումբը նախատեսված է սկսնակների համար, և այն թույլ կտա սովորել ծրագրավորման հիմունքներ՝ առանց նախնական որևէ գիտելիքների: Այստեղ մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու ծրագրավորման հիմունքներ, որի համար հարկավոր է ունենալ մինիմալ համակարգչային հմտություններ։ Գործնական պարապմունքների միջոցով մասնակիցները կկարողանան հասկանալ կոդավորման տրամաբանությունը՝ օգտվելով այնպիսի հանրահայտ կոդավորման լեզուներից, ինչպիսիք են HTML-ը և CSS-ը, JavaScript-ը։
ԲԻԶՆԵՍ ԽՈՒՄԲ
Բիզնես խումբը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ բիզնեսի կառավարման մասին ընդհանուր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսը առավել հաջողակ դարձնելու համար։ Այն նաև հնարավորություն կտա սովորել շուկայաբանություն և վեբ-դիզայն։
ՀԵՔԸԹՈՆ
Աքսելերատոր #5-ի 11-րդ շաբաթվա ընթացքում ծրագրի բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հեքըթոնի, որի ընթացքում կաշխատեն սեփական գաղափարների զարգացման և թիմերի ձևավորման շուրջ։ Հեքըթոնից անմիջապես հետո հաջողած ստարտափները կներառվեն Ձեռներեցության մոդուլում։
ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼ
Ձեռներեցության մոդուլը բաղկացած է աշխատարաններից և հանդիպումներից ոլորտի լավագույն մասնագետների հետ, ինչը կօգնի մասնակիցներին ձևավորել ձեռներեցության ունակություններ սեփական գաղափարների շուրջ։
ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Բաղկացած են սեմինարներից և հարց ու պատասխանից։ Սեմինարները ներառում են փորձառու մասնագետների հետ քննարկումներ, ովքեր կօգնեն առավել ճշտգրիտ պատկերացում կազմել ուսումնասիրվող թեմաների շուրջ և կկիսվեն իրենց անձնական փորձով։
Հարց և պատասխան. հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն կստանան մասնագետներին ուղղել իրենց հարցերը քննարկվող թեմայի վերաբերյալ։
ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Յուրաքանչյուր դասից հետո մասնակիցները կստանան տնային հանձնարաություններ, որոնց իրականացնելու համար մասնակիցներից կպահանջվի օրեկան 20-30 րոպե։
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԵՐ
Քննարկման ժամերը հնարավորություն են տալիս մասնակիցներին զրուցել ծրագրի կազմակերպչական թիմի և դասընթացավարների հետ` 20-30 րոպե՝ քննարկելու իրենց ուսումնական ընթացքին առնչվող խնդիրները և դրանց զարգացման հետ կապված բոլոր հարցերը:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 3-ը։ Ծրագիրը մասամբ կհոգա տրանսպորտի ծախսերը։
Ծրագրին մասնակցությունը անվճար է և առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես խոցելի խմբի անդամներին։

|