Ու՞մ համար է

Այս ուղղության հիմնական նպատակն է օգնել 8-15 տարեկան աղջիկներին և տղաներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում: Աքսելերատոր #5 ծրագիրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագարավորում, ստեղծել խաղեր և թիմային աշխատանքներով մասնակցել հեքըթոնի և այլ ընթացիկ նախագծերի։ Ծրագիրը տեղի կունենա Երևանում (Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում) և Սիսիանում (Սիսիան Կրթական կենտրոնում)։

Ե՞րբ և Որտե՞ղ

2 քաղաքներում 4 խումբ 3 ամսվա ընթացքում Ծրագիրը նախատեսված է իրականացնել · 2 քաղաքներում – Երևան և Սիսիան · 2 խմբեր յուրաքանչյուր քաղաքում (Scratch և Web ծրագրավորման) · Յուրաքանրյուր խմբում կլինեն 15 մասնակից (ընդհանուր 60 երեխա) · 2 տարիքային խումբ յուրաքանրյուր քաղաքում՝ 8-11 և 12-15 Յուրաքանչյուր խումբ կազմակերպվելու է ISTC և AITC համակարգողների կողմից։