Ծրագիրը
Կոդավորում և նախագծերի վրա հիմնված ուսուցում
Ծրագրին գրանցվելուց հետո մասնակիցները կներառվեն հետևյալ խմբերում՝ ելնելով տարիքից, գտնվելու վայրից և հմտություններից.
Scratch ուղղություն (8-10 տ)
Scratch խումբը նախատեսված է բացառապես սկսնակների համար։ Այս ուղղության նպատակն է հնարավորություն ընձեռել երեխաներին սովորել ծրագրավորման և խաղերի զարգացման հիմունքները` տեսողական գործիքների միջոցով: Ինտերակտիվ դասընթացները երեխաներին կներգրավեն պատմություններ ստեղծելու, անիմացիաներ և խաղեր կառուցելու մեջ: Scratch ուղղությունը ոչ միայն մասնակիցներին կսովորեցնի կոդավորման տրամաբանության հիմունքները, այլ նաև կօգնի զարգացնել խնդիրների լուծման և ներկայացման հմտություններ:
Վեբ-ծրագրավորման ուղղություն (11-14 տ)
Վեբ-ծրագրավորման ուղղությունը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր շահագրգռված են խորացնելու կոդավորման գիտելիքները և գրելու սեփական վեբ կոդը: Այդ նպատակով մասնակիցները կուսումնասիրեն HTML և CSS ծրագրավորման լեզուները:
Presentation և pitching հմտություններ
Պրեզենտացիոն հմտությունների դասավանդումը ամենակարևոր ուղվածություններից մեկն է Աքս#5 երեխաների ծրագրում։ 3-ամսյա դասընթացների ընթացքում երեխաները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց բանավոր խոսքը, ինչպես նաև ավելի խորապես աշխատելու և ներկայացնելու իրենց նախագծերը:
HACKATHON
Ծրագրի ավարտից հետո երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու Հեքըթոնի միջոցառմանը և ներկայացնել ծրագրի ընթացքում կատարած թիմային աշխատանքը։
Գրանցման վերջնաժամկետն է՝ մարտի 3-ը
Ծրագիրը մասամբ կապահովի տրանսպորտակին ծախսերը
Ծրագիրն անվճար է
Հայաստանի մարզերում ապրող երեխաները նույնպես խրախուսվում են դիմել ծրագրին։
Դիմելու համար բացել հետևյալ հղումը։