20 շաբաթյա ծրագիր
Ծրագիրն ունի երկու ուղղություն՝ Բիզնես և Տեխնոլոգիական:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՒՄԲ
Այս խումբը նախատեսված է սկսնակների համար, և այն թույլ կտա սովորել ծրագրավորման հիմունքներ՝ առանց նախնական որևէ գիտելիքների: Սկսնակ մակարդակի համակարգչային հմտությունները բավարար են այդ ուղղության ծրագիրը յուրացնելու համար։ Գործնական պարապմունքների միջոցով մասնակիցները կկարողանան հասկանալ կոդավորման տրամաբանությունը՝ օգտվելով այնպիսի հանրահայտ կոդավորման լեզուներից, ինչպիսիք են HTML-ը և CSS-ը, JavaScript-ը։
ԲԻԶՆԵՍ ԽՈՒՄԲ
Այս խումբը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել բիզնեսի կառավարման ոլորտում: Կոդավորման հմտություններ ձեռք բերելու փոխարեն մասնակիցները կզարգացնեն թվային հմտություններ: Մարքեթինգի, նախագծերի կառավարման և դիզայնի դասընթացների հետ մեկտեղ բիզնես խմբի մասնակիցներին կներկայացվեն նաև թվային գործիքներ, որոնք կօգնեն նրանց բիզնեսի առաջխաղացման ճանապարհին:
ՀԵՔԸԹՈՆ
Ծագրի ավարտին տեղի կունենա 5-ժամյա Հեքըթոն, որտեղ ծրագրի ընթացքում ձևավոևված ստարտափ նախագծերը կներկայացնեն իրենց գաղափարները: Հեքըթոնը հնարավորություն կստեղծի ցուցադրելու մասնակիցների հմտությունները և թիմային աշխատանքը: Ժյուրիի արձագանքի հիման վրա ամենահեռանկարային թիմերը դրամական պարգևներ կստանան ծրագրի կազմակերպիչների կողմից:
ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼ
Ծրագրի 11-րդ շաբաթից սկսած կմեկնարկի Աքսելերատոր#5-ի 2-րդ հիմնական փուլը: Այս փուլի ընթացքում հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ձեռնարկատիրական հմտությունների ձեռքբերման և մասնակիցների բիզնես գաղափարների առաջխաղացման վրա։
ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Սեմինարները ներառում են փորձառու մասնագետների հետ քննարկումներ, ովքեր կօգնեն առավել ճշտգրիտ պատկերացում կազմել ուսումնասիրվող թեմաների մասին և կկիսվեն իրենց անձնական փորձով։ Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն կստանան մասնագետներին ուղղել իրենց հարցերը քննարկվող թեմայի վերաբերյալ։
ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Յուրաքանչյուր դասից հետո մասնակիցները կստանան տնային հանձնարաություններ, որոնք պետք է կատարեն մինչև մյուս դասը։ Յուրաքանչյուր առաջադրանք հիմնված կլինի շաբաթվա դասի թեմայի վրա:
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԵՐ
Քննարկման ժամերը հնարավորություն են տալիս մասնակիցներին զրուցել ծրագրի կազմակերպչական թիմի և դասընթացավարների հետ` 20-30 րոպե՝ քննարկելու իրենց ուսումնական ընթացքին առնչվող խնդիրները և դրանց զարգացման հետ կապված բոլոր հարցերը:
Ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը կտրվի ս․թ․ փետրվարի 17-ին։
Աքսելերատոր #5 ծրագրի տևողությունը 20 շաբաթ է։ Դասընթացներն ու սեմինարները տեղի կունենան շաբաթական 2-3 անգամ։ Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել մինչև 2021 թվականի մարտի 3-ը:
Դիմելու համար այցելեք այստեղ